суббота, 4 марта 2017 г.

Քիմիա

Օզոնային շերտ, օզոնից կազմված շերտ, որ գտնվում է վերնոլորտումմթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում և որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը։Հայտնաբերվել է ֆրանսիացի գիտնականներ Շարլ Ֆաբրիի և Անրի Բուիսսոնի կողմից 1913 թվականին։Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ։ Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա։
Վերնոլորտում օզոնը քայքայվում է Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների և քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող լուսաքիմիական ռեակցիաների, նաև մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով։ Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն։
Օզոնային շերտի խոռոչները
1985-ին Երկրի հարավային բևեռում հայտնաբերվել է օզոնային խոռոչ, որտեղ օզոնի քանակը կտրուկ (մինչև 50%) նվազում է։ Օզոնային խոռոչի չափերը փոփոխական են. այն նկատելի է հոկտեմբերի կեսերին, անհետանում է նոյեմբերի կեսերին։ Օզոնային խոռոչն առաջանում է մթնոլորտ արտանետված նյութերի (քլորֆտորածխածիններ, հիդրոքլորֆտորածխածիններ, մեթիլքլորոֆորմ, մեթիլբրոմիդ) և դրանց օգտագործմամբ արտադրված նյութերի քայքայող ազդեցությունից։
Օզոնը (O3) թթվածին քիմիական տարրի այլաձևությունն է։ Այն սուր, թարմության կամ էլեկտրականության հոտով կապույտ գազ է։ Թունավոր է և պայթյունավտանգ, քայքայում է էրիթրոցիտները, գրգռում աչքերն ու շնչառական ուղիները։ Բնականոն պայմաններում օզոնը 1,62 անգամ ծանր է օդից։ Ուժեղ օքսիդիչ է, հեշտությամբ քայքայվում է (O3= O2 + O), օքսիդացնում է գրեթե բոլոր մետաղները՝ բացառությամբ ոսկու, պլատինի և իրիդիումի, առաջացնում է օրգանական և անօրգանական օզոնիդներ։ Օզոնն ունի սպիտակեցնող և ախտահանիչ հատկություններ։ Բնության մեջ առաջանում է թթվածնից՝ ամպրոպային պարպման ժամանակ, կամ Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։ Մթնոլորտում օզոնի ընդհանուր զանգվածը կազմում է 4.109 տ։ Ամռանն ու գարնանը օզոնի պարունակությունն օդում 3,5 անգամ ավելի շատ է, քան ձմռանն ու աշնանը։


четверг, 2 марта 2017 г.

Թարգմանություններ(լրացուցիչ)

Истинно Божий человек



Oднажды пришли разбойники в монастырь старца и сказали ему:
— Мы хотим унести всё, что у тебя есть в кельи.
Тот ответил:
— Если хотите, чада, то возьмите.
Они взяли всё, что нашли, и ушли. Однако они не догадались взять мешочек, который был спрятан. Старец, взяв мешочек, поспешно пошёл вслед за разбойниками, окликнул их и сказал:
— Чада! Возьмите забытое вами в кельи.
Разбойники, удивившись терпению старца, принесли назад в келью всё имущество его, покаялись и говорили друг другу о старце: «Он — истинно человек Божий».

Իսկական աստծո մարդը

Մի օր ավազակները եկան վանք և հարցրեցին ծեր վանականին.
-Մենք ուզում ենք տանել քեզնից այն ամենը ինչ-որ կա քո խցում:
-նա պատասխանեց.
-Եթե ուզում էք զավակներս ուրեմն վերցրեք:
Նրանք վերցրեցին այն ամենը ինչը որ գտանը և գնացին:
Բայց նրանցից ոչ մեկ գլխի չնկավ վերցնել այն պարկը,որ թաքցված էր:
Վանականը  վերցրեց պարկը, արագ գնաց նրանց հետևից եւ ձայն տվեց.
-Զավակներս, սա մոռացաք վերցնել խցից:
Ավազակները  զարմացածան վանականի համբերության վրա, ետ բերեցին իր խցում եղած ողջ ունեցվածքը, զղջացին, և  միմյանց ասացին.
«Նա, - իսկական աստծո մարդն է»:








Это Больно

На отчаянный крик муллы сбежались испуганные соседи.
— О, мулла, что с тобой?
— Друзья, мне больно!
— Почему тебе больно?
— Потому что это — больно!
— А почему тебе так больно? — спросили друзья.
— О! Какие же вы глупые, мне больно, потому что я проткнул себе руку этой громадной иглой?
Соседи с удивлением качали головами.
— Зачем ты проколол себе руку иглой, если знал, что будет больно?
— Потому что иначе я не мог бы кричать и жаловаться! — ответил мулла и завопил ещё громче.
Источник: 
http://pritchi.ru/id_10386

Դա ցավոտ է

 Մոլլաի հուսահատ ճիչ լսելով վախեցած հարևանները  վազելով եկան նրա մոտ:
-Օ~, Մոլլա, քեզ ինչ է պատահել :
-Ընկերներ,  ցավոտ է:
-ինչն է  ցավոտ?
-Որովհետև , ցավոտ է:
-Իսկ ինչի համար է քեզ այդքան ցավոտ?-հարցրեցին հարևանները
-Օ ինչ հիմարն եք դուք,  ցավոտ է, որովհետև ես ծակել եմ ձեռքս այս ահռելի ասեղով:
Հարեւանները թափահարում են գլուխները զարմանքից.
- Ինչու ես զակել քո ձեռքը ասեղով, եթե գիտեիր, որ դա ցավոտ է լինելու.
- Որովհետեւ, հակառակ դեպքում, ես չէի կարող գոռալ եւ բողոքել! - Ասաց Մոլլան եւ գոռաց  ավելի ու ավելի բարձր: