среда, 7 июня 2017 г.

Գրականություն 2017-2018



ՔՆՆԱԿԱՆ ՏՈՄՍԵՐ



Վահան տերյան
Տխրություն
Իմ խաղաղ երեկոն է
Մի թե վերջին պոետն եմ ես
Մի խառնեք մեզ:



Մի՞թէ վերջին պոետն եմ ես
Մի՞թէ վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մա՞հն է արդեօք, թէ նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նայիրի:
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսե՜ղ, քեզ եմ երազում,
Եւ հնչում է, որպէս աղօթք
Արքայական քո լեզուն:
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եւ խոցում է — այրում.
Արդեօք բոցէ վարդե՞րդ են վառ.
Թե՞ վերքերն իմ հրահրուն:
Ահով ահա կանչում եմ քեզ,
Ցոլա, ցնորք Նայիրի.-
Մի՞թէ վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի …
                                             

 Վահան Տերյան ՄԻ ԹԵ ՎԵՐՋԻՆ ՊՈԵՏՆ ԵՄ ԵՍ

Ես ընտրեցի այս բանաստեղծությունը(Մի թե վերջին պոետն եմ ես),բանաստեղծությունը ինձ  շատ դուր եկավ,ես հասկացա,որ բանաստեղծությունը  ցեղասպանության մասին էր,երբ Տերյանը,գուցե և վախից, գուցե մտածմունքից կարծում էր,որ ինքը  վերջինն է:Նա վախենում էր,որ իրեն էլ կսպանեն,և հայերը գոնե մեկ պոետի չեն ունենա:Ահա այս քառյակում  նա ասում է`
(Մի՞թէ վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մա՞հն է արդեօք, թէ նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նայիրի:)Նա տեսնում էր այդ ջարդերը և գրում այս ամենի մասին,նաև ասեմ,որ այս բանաստեղծությունը գրվել է 1913-1916 թվականներին։Բանաստեղծությունը գրվել է«Երկիր Նաիրի», շարքի համար:Նա իր հայրենի երկիրը համեմատում էլույսի հետ,իսկ հայրենի լեզուն արքայական աղոտքի:




 Ես անջատված եմ հայրենի հողից

 Ես անջատված եմ հայրենի հողից,
Հայրենի տունս՝ իմ սրտին օտար.
Ինձ այրում Է միշտ մի անհագ թախիծ,—
Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ...

Հուզվում են, հոսում հեղեղները մեծ,
Մագլցում վերև և թավալվում ցած,
Զմրուխտե ջրեր, ձեզ ո՞վ վրդովեց,
Հայրենական տուն, հավետ մոռացված...

Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ,—
Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում,
Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.
— Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն.                                                                                              
Ես շատ հավանեցի այս բանաստեղծությունը                                                  <Ես անջատված եմ հայրենի հողից > այս բանաստեղծությունում Տերյանը արտահայտում էր իր կարոտը հայրենիքի հանդեպ,նա համարյա չէր լինում Հայաստանում:
Սուսաննա Պախարովա
Սուսաննա Պախարովան դարձավ Տերյանի դժբախտությունների սկիզբը:Նա սկզբում սիրահետեց Տերյանին,իսկ հետո խաբելով նրան ասաց, որ երեխա է սպասում իրենից:Չնայած,որ Տերյանը սիրում էր Անթառամ Միսկարյանին,նա ամուսնացավ Սուսաննայի հետ,իբրև երեխային չթողնելով առանց հայր:Այդ ամենով հանդերձ, նրանք երեխա ունեցան 5 տարի հետո:Երեխայի ծնվելուց հետո Տերյանը նամակ գրեց Անթառամին,որ նա ամուսնացել է ստիպված, և դեռ նա սիրում է Անթառամին:Անթառամն էլ պատասխանեց, թե իբրև նա էլ է ամուսնանում:Երեխան 1 տարի անց մահացավ,հետո 2-րդ երեխան ունեցան և նա էլ մահացավ:Այդ վշտից Սուսսանան գնաց Ստավրոպոլ և վերադարձավ այն ժամանակ, երբ Տերյանը մահացել էր թոքախտից,որով նրան վարակել էր հենց ինքը` Սուսաննան:Տերյանի մահից հետո Պախարովան ամուսնացավ  Տերյանի մտերիմ ընկերոջ՝  Ալ. Մյասնիկյանի հետ: Վերջինիս մահից հետո ջերմ հարաբերություններ հաստատեց Օրջոնիկիձեի և Կիրովի հետ: Մահացավ 1937 կամ 38-ին:

Ինչ է պոեմը
Պոեմ Չափածո մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։

Նոյեմբերի  21-28
Գրել կապակցված խոսք տրված բառերով. ծփալ, վարագույր, մշուշ, գիշեր, բարձրանալ, ջերմություն, ջինջ, անկենդան, նշմարել, հանդարտ:
Շարադրանքը պետք է կազմված լինի 5-6 նախադասություններից և պարունակի 50-60 բառ
 Գիշեր էր:Ծովը հանդարտ էր ու ջինջ չնայած, որ գիշերը մշուշոտ էր:  Վարագույրը բացելով, տեսա մի անկենդան ծով,որը չէր ուզում շարժվել:Անցավ մեկ օր, այդ օրը ես ջերմություն ունեի,մի կերպ բարձրանալով տեսա, որ ծովը ծփում է,ալեկոծված է:Նշմարվում էր ամպրոպոտ օր,մենք դուրս էինք եկել բաց օվկիանոս,ծովը աբողջ օրը ծփում էր բայց ադպես էլ եղանակը չմռայլեց:`


Առաջադրանք
Նախ բացիր հետևյալ հղումը. tumblr_lxoywvW53j1qfu4tho1_250.gif
5-7 նախադասությամբ հորինիր  ծիծաղաշարժ պատմություն մարդու և համակարգչի անխոխադարձ սիրո մասին, վերնագրիր

Մերժված Տղան

Մի տղա կար նա ապրում էր իր եղբոր և քրոջ հետ:Նա  սիրում էր մի աղջկա, ևպատրաստ էր կյանքը տալ այդ աղջկա համար,տղան թատրոնի դերասան էր,նա իր մոտ միշտ պահում էր,իրականին շատ մոտիկ մի ատրճանակ,տղայի քույրը և եղբայրը գիտեին, որ շատ համառ աղջիկ և չի համաձայնվում ընկերանալ նրանց եղբոր հետ,տղան համակարգչով զրուցում էր աղջկա հետ և հանկած աղջիկը իր համաձայնությունը տվեց:Եվ տղայի գլխում ուրախությունից մի միտք հղացավ,նա սեղանին դրեց խաղալիք համակարգիչը,կանչեց եղբորն ու  քրոջը և նրանց դիմաց ջարդելով համակարգիչը, հանեց ատրճանակը և ներկանյութով կրակեց իր վրա ու ընկավ եղբայրը և քույրը շատ վախեցավ  և փորձեցին շտապ օգնություն կանչել և այդ պահին տղան վեր կանալով գոռաց և եղբայրն ու քույրը վախից և ուրխությունից գոռացին և տղան պատմեծ ամբողջ եղելությունը:




ԱՍՏՎԱ՜Ծ ԻՄ

Սիրո սերմը զատեցիր,
 Հրո ջերմը պատեցիր
․ Հողին շունչդ փչելով՝
 Հոգի կյանքդ կաթեցիր։
Եվ Արևդ լուսին մարմնես մաղեցավ,
 Եվ իմ հոգին Հոգուդ ցողով շաղեցավ,
 Իմ սրտիկի սերն ու բոցը,
 սիրո խոցը՝ Ամպերի մեջ
, որպես կայծակ սահեցավ:

ՀՈՎ–ՍԵՐ

 Նուրբ հովի պես լարերով՝
 Սուրբ ծովի պես պարելով,
 Սերըդ սրտում պահեցիր
, Սրտիս խորքում գահեցիր։
 Աշունն եկավ ծառին, սարին հևելով՝
 Անձրև թելեր փոշի-փոշի թևելով․
 Պտուկը ճոխ՝ առին տարին
Տաերևները կանաչ-ճանաչ պեղելով։

ՃԱՆԱՊԱՐՀ
 Բարակ ուղին սողալով,
 Ոտի տակին դողալով,
 Ճամփի ծայրին բուսել է
 Կյանքի ծառը շողալով։
 Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
 Այս ճանապարհն Անհունի․․․
 Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

ԵՐԿՆԻ ԿԱՅԾԵՐ
Երկնի կայծեր բյուրափառ՝
 Հրո հովեն ցիրուցան,
 Գիշեր-երկիր հյուրաբար՝
 Լուսո ծովեն կաթեցան՝
 Աչքին սոսուն, Մտքին խոսուն։

ԱՇՈՒՆ ՕՐ
Սևուկ ամպեր վար եկան Օրան, օրան,
 Սարի վրա շար եկան։
 Ծագեց առավոտ Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ, Հևաց, հևաց
. Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ, Երկիր դողաց-բա՛մբ։
 Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց, Արյուն-ամպից քող կապեց։
 Վառեց լեռան լանջ, Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
 Մարմանդ-մարմանդ,
 Հոգնած տերև շաղ տալով։

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում,
 քեզ հետ մետկեղ պարեցինք,
 Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն
 նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ
սիրո շապիկ կարեցին։


Կոմիտաս (Կենսագրություն)
Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար: Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել: 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար: 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա` VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ,  1895 թ-ին՝ վարդապետ: 1895 թ-ին Թիֆլիսում հարմոնիայի դասեր է առել Մակար Եկմալյանից: 1896–99 թթ-ին ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել: Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր:
1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում: 1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում: 1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր: Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»:
1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը մնացել է Փարիզի հոգեբուժարաններում: Հիվանդության տարիներին զգալի տուժել է նաև նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունը:
Անգնահատելի է Կոմիտասի  հավաքչական ու գիտական աշխատանքը: Նա ժողովրդական երգերը գրառել է ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական դիտողականությամբ: Երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն  և բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը (հեթանոս հավատալիքներին առնչվող հորովելների եղանակները, «Սասունցի Դավիթ», «Մոկաց Միրզա» վիպական ասերգերը, անտունիներն ու հոգևոր տաղերը) համարվում է պատմամշակութային խոշոր հայտնագործություն, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա:
Կոմիտասը տեսական աշխատություններում բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը, բնութագրել հայ երգի գեղագիտական արժանիքները, վերլուծել տեսակներն ու կառուցվածքային հատկանիշները: Նա հիմնականում գրել է մեներգային և խմբերգային երգեր, որոնք սերում են ժողովրդական կամ հոգևոր սկզբնաղբյուրից. «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Ո'ւր ես գալի, ա՜յ գարուն» կանտատը (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով), «Մութն էր երկինքը» ռոմանսը (Հովհաննես Թումանյանի խոսքերով), «Կաքավի երգը», «Գարուն ա», «Քելեր, ցոլեր», «Լոռու գութաներգ», «Անտունի», «Ծիրանի ծառ» երգերը, նաև հարսանեկան, վիճակի, պարերգային և այլ շարքեր:
Կոմիտասը դիմել է նաև այլ ժանրերի. եզակի են նրա «Դաշնամուրային պարերը», որտեղ կիրառել է ժամանակի համաշխարհային երաժշտության համար նոր և խիստ ինքնատիպ միջոցներ: Պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի, Հակոբ Պարոնյանի «Քաղաքավարության վնասներ» կատակերգության, Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա նրա գրած երաժշտական հատվածները և օպերային էսքիզները:  Իր անհուն խորությամբ առանձնանում է «Պատարագը», որը կանտատ-օրատորիայի դասական նմուշներից է:
Կոմիտասին է նվիրված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը պատկերազարդել է գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը:
Կոմիտասի կերպարին ու ստեղծագործությանն անդրադարձել են նաև մի շարք գիտնականներ, գեղանկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, գրողներ և ուրիշներ:
Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի պետական լարային քառյակը, Երևանի կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել Երևանում, Վաղարշապատում, Փարիզում և այլուր:


Սովորողի ընտրությամբ արվող լրացուցիչ ուսումնական աշխատանք

Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝  Ո. Կ. Վ. Ա.:Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը:
Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին  է պատմում: Այն վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ:
Խաչի ծայրերին կան տառեր` Ո. Կ. Վ. Ա.:
Տառերը Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են:

Համառոտ նկարագրիր (7-10 նախադասությամբ) կատարածդ աշխատանքը:

Փետրվարի 7-ին ծնվել է Մխիթարյան միաբանության հիմնադիր, հայագետ Մխիթար Սեբաստացին:
«Խոնարհ սիրտով քեզի կը նուիրեմ, ո՜վ Հայ Ժողովուրդ, իմ երկար տարիներու աշխատանքիս պտուղը, իբր սիրոյ ձօն: Սրտանց կը տենչամ իմ վաստակս քեզի պարգևել և բոլոր անոնց՝ որ պայմաններուդ մէջ կը գտնուին. որովհետև ինչ որ իմս է՝ անիկա քեզի կը պատկանի, և ինչ որ քուկդ է՝ անիկա իմս ալ է: Անոր համար՝ ինծի պարծանք է քեզի ծառայել, մանաւանդ թէ ասիկա լրումն է իմ և իմիններուս պաշտօնին. որովհետև սկիզբէն ի վեր, ինչպէս ես, այս Միաբանութիւնն ալ սահմանուած է Հայ Ժողովուրդի մշակութային ծառայութեան և Աստուծոյ փառքին»:
Մխիթար Սեբաստացի
Մխիթար Աբբահոր «Խրատ Քարոզչացը», որքան հասկացա, միաբանության ներքին կարգապահական կանոնների մասին է: Համացանցում, ցավոք, այն ներկայացված չէ: Միայն hetq.am-ում գտա մի հոդված, ուր մեջբերումներ կային Մխիթար Սեբաստացու այդ գործից:

Լրացուցիչ Թարգմանություններ

Это Больно

На отчаянный крик муллы сбежались испуганные соседи.
— О, мулла, что с тобой?
— Друзья, мне больно!
— Почему тебе больно?
— Потому что это — больно!
— А почему тебе так больно? — спросили друзья.
— О! Какие же вы глупые, мне больно, потому что я проткнул себе руку этой громадной иглой?
Соседи с удивлением качали головами.
— Зачем ты проколол себе руку иглой, если знал, что будет больно?
— Потому что иначе я не мог бы кричать и жаловаться! — ответил мулла и завопил ещё громче.
Источник: http://pritchi.ru/id_10386

Դա ցավոտ է

 Մոլլաի հուսահատ ճիչ լսելով վախեցած հարևանները  վազելով եկան նրա մոտ:
-Օ~, Մոլլա, քեզ ինչ է պատահել :
-Ընկերներ,  ցավոտ է:
-ինչն է  ցավոտ?
-Որովհետև , ցավոտ է:
-Իսկ ինչի համար է քեզ այդքան ցավոտ?-հարցրեցին հարևանները
-Օ ինչ հիմարն եք դուք,  ցավոտ է, որովհետև ես ծակել եմ ձեռքս այս ահռելի ասեղով:
Հարեւանները թափահարում են գլուխները զարմանքից.
- Ինչու ես զակել քո ձեռքը ասեղով, եթե գիտեիր, որ դա ցավոտ է լինելու.
- Որովհետեւ, հակառակ դեպքում, ես չէի կարող գոռալ եւ բողոքել! - Ասաց Մոլլան եւ գոռաց  ավելի ու ավելի բարձր:


Вкус жизни

Один человек непременно хотел стать учеником истинного Мастера и, решив проверить правильность своего выбора, задал Мастеру такой вопрос:

— Можешь ли ты объяснить мне, в чём цель жизни?
— Не могу, — последовал ответ.
— Тогда хотя бы скажи — в чём её смысл?
— Не могу.
— А можешь ли ты сказать что-нибудь о природе смерти и о жизни по Ту Сторону?
— Не могу.
Разочарованный посетитель удалился. Ученики были в замешательстве: как мог их Мастер предстать в таком неприглядном свете?
Мастер успокоил их, сказав:
— Какая польза от того, что знаешь цель и смысл жизни, если ты никогда не ощущал её вкус? Лучше есть пирог, чем рассуждать о нём.
Источник: http://pritchi.ru/id_1989

Կյանքի համը

Մի մարդ անպայման ուզում էր դառնալ աշակերտ իսկական վարպետի մոտ և որոշեց ստուգել,արդյոք իր ընտրությունը ճիշտ է կատարել,  հարցրեց Վարդապետին.
- Կարող եք ինձ բացատրել, թե ինչ է կյանքի նպատակը
-Ոչ, չեմ կարող-հետևեց պատասխանը:
-Ապա գոնե ասեք ինձ, - ինչն է նրա իմաստը:
-Չեմ կարող:
- Իսկ կարող եք ասել,  թե ինչ բան է բնության մահը և կյանքը մահից հետո:
-Չեմ կարող: Հիասթափված այցելուն հեռացավ: Աշակերտները շփոթված էին, ինչպես կարող էր իրենց Վարպետը այդպիսի անհարմար վիճակում հայտնվել:Վարպետը հանգստացրեց նրանց, ասելով.
-Ինչ օգուտ, որ  գիտես,թե որն է նպատակը և իմաստը կյանքի, եթե դու  երբեք չես զգացել նրա համը , ավելի լավ է  տորթը ուտել, քան խոսել նրա մասին:

Бог добр, но и дьявол не плох

Однажды отправился один человек исполнить обет, который дал какому-то святому. Приходит он в храм и видит — рядом со святым дьявол изображён. Положил полпесо перед дьяволом и говорит:

— Даёшь одному, дай и другому, чтоб не обиделся.
Когда он возвращался домой, на него напали разбойники, хотели его ограбить. Но тут, откуда ни возьмись — дьявол. Он и прогнал разбойников.
Источник: http://pritchi.ru/id_8576

Աստված լավն է,բայց սատանան էլ վատը չէ
Մի անգամ մի մարդ գնացել էր սրբի մոտ աղոտքի:Նա գնաց եկեղեցի և տեսավ,որ նկարի մեջ, սրբերի կողքին  սատանա էլ է պատկերված:Նա դրեց կես պեսո(թղթադրամ)  և ասաց.
-Տալիս ես մեկին, տուր և մյուսին,որպեսզի չվիրավորվի:
Երբ նա վերադառնում էր տուն,նրա դիմաց հայտվեցին ավազակները և ուզում էին թալանել նրան,և որտեղից որտեղ հայտնվեց սատանան:Եվ հենց նա վախեցրեց և քշեց ավազակներին  նրանք փախան:

Настоящая верность


Кошка, выходя утром на крыльцо, заявила:
— Я — самое близкое и верное Человеку существо. Я живу у него в доме, ем то же, что и он, а если он заболеет, ложусь рядом с ним и помогаю ему выздороветь.
— Легко быть верным, — проворчала Собака, вылезая из будки, — когда тебя только ласкают и гладят, позволяют гулять, где хочешь, и работать не заставляют.
— Тогда выходит, самая верная — это я, — фыркнула Крыса из-под крыльца. — Сколько Человек меня ни травит разными ядами, ни ловит капканами и крысоловками, я его никогда не покину и всегда буду жить в его доме.
Источник: http://pritchi.ru/id_10359

Իսկական հավատարմություն

Կատուն դուրս գալով պատժգամբ հայտարարեց.
-Ես մարդ էակի ամենամոտ և ամենահավատարիմն եմ :Ես ապրում եմ նրա տանը,ուտում եմ այն ինչ նա է ուտում,իսկ երբ նա հիվանդնում էր,պառկում եմ նրա կողքին և օգնում բուժվել:
-Հեշտ է լինել  հավատարիմ,մռթմռթաց շունը,դուրս գալով տնակից, երբ քեզ պարզապես շոյում են և թույլ են տալիս ման գալ, որտեղ,որ ուզում եմ և չեն ստիպում աշխատել:
 -ուրեմն դուրս եկավ ամենհավատարիմը դա ես եմ.
- փնչացրեց առնետը պատժգամբի տակից.-քանի դեռ մարդը, ինձ չի թունավորում տարատեսակ թույներով կամ թակարդներ դնում, ես երբեք նրան չեմ լքի  , և միշտ կապրեմ նրա տանը:

Два волка

Когда-то давно старик открыл своему внуку одну жизненную истину:
— В каждом человеке идёт борьба, очень похожая на борьбу двух волков. Один волк представляет зло: зависть, ревность, сожаление, эгоизм, амбиции, ложь. Другой волк представляет добро: мир, любовь, надежду, истину, доброту и верность.
Внук, тронутый до глубины души словами деда, задумался, а потом спросил:
— А какой волк в конце побеждает?
Старик улыбнулся и ответил:
— Всегда побеждает тот волк, которого ты кормишь.

Источник: http://pritchi.ru/id_1203


Երկու գայլ

Օրերից մեկ օր , մի ծերունի բացեց կյանքի ճշմարտությունը իր թոռան համար.
- Ամեն մարդ իր կյանքում ունի իր պայքարը, դա շատ նման է երկու գայլերի պայքարի:
Առաջին գայլը ներկայացնում է չարին, նախանձը, խանդը, վիշտը, եսասիրությունը, ամբիցիաները և սուտը:Երկրորդ գայլը ներկայացնում է բարուն, խաղաղությունը, սերը, հույսը, ճշմարտությունը, բարությունը և հավատարմությունը:
Թոռը, ընկնելով խորքերը պապիկի խոսքերից, մտածեց, և ապա հարցրեց.
- Իսկ, որ գայլը կհաղթի վեջում
Ծերունին ժպտաց և պատասխանեց.
-Միշտ կհաղթի այն գայլը, որին դու կերակրել ես:

Всё в твоих руках


Давным-давно в старинном городе жил Мастер, окружённый учениками. Самый способный из них однажды задумался: «А есть ли вопрос, на который наш Мастер не смог бы дать ответа?» Он пошёл на цветущий луг, поймал самую красивую бабочку и спрятал её между ладонями.Бабочка цеплялась лапками за его руки, и ученику было щекотно. Улыбаясь, он подошёл к Мастеру и спросил:
— Скажите, какая бабочка у меня в руках: живая или мёртвая?
Он крепко держал бабочку в сомкнутых ладонях и был готов в любое мгновение сжать их ради своей истины.
Не глядя на руки ученика, Мастер ответил:
—Всё в твоих руках.
                                                                                                   
Источник: http://pritchi.ru/id_254

                                        Ամեն բան քո ձեռքերում է                                                                                                                                   Շատ հին ժամանակներում, հնագույն քաղաքներից մեկում  ապրում էր մի վարպետ, շրջապատված  աշակերտներով: Մի անգամ նրանցից ամենատաղանդավորը մտածեց.<< Կա այնպիսի մի  հարց, որ մեր Վարպետ չկարողանա պատասխան տալ >>                                     Նա գնաց ծաղկած  մարգագետին, բռնեց ամենագեղեցիկ թիթեռնիկին և թաքցրեց  իր ափերի մեջ:  Թիթեռը իր ոտքերով կառչեց աշակերտի ձեռքից` խուտուտ տալով նրան:Աշակերտը  ժպտաց և գնաց վարպետի մոտ և հարցրեց.                                                                                                                                      -Ասեք ինձ, ինչպիսի՞ թիթեռ է իմ ձեռքերում,մեռած է թե՞ ողջ.Նա ամուր բռնել էր թիթեռին փակ ձեռքի ափերով և պատրաս էր ամեն պահի սեղմել ձեռքերը հանուն իր ճշմարտության:Վարպետը չնայելով աշակերտի ձեռքերին, պատասխանեց.                                           -ամեն ինչ  քո ձեռքերում է:


. «Ավ. Իսահակյան» մեդիափաթեթ
Անգիր բանաստեղծություններ. «Մի մրահոն աղջիկ տեսա», «Ռավեննայում»
Ընթերցանության նյութ. «Սաադիի վերջին գարունը» արձակ պոեմը

 Մի մրահոն աղջիկ տեսա


Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին՛
Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Ռավեննայում

Արարատի ծեր կատարին

Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

Հարցեր և առաջադրանքներ

Առցանց բառարանների օգնությամբ բացատրիր բանաստեղծությունների անծանոթ բառերը:

Հորդ մազերը- Առատ, ճոխ, պերճ

Հակինթներ- Կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար

Անշեջ- Անմար, անմարելի, անհանգչելի, մշտավառ, մշտաբորբոք

Շալի պես- Բրդյա թելի գործվածք, որ կանայք երկտակած գցում են ուսներին կամ գլուխներին:

Մրահոն- Սև հոնքերով, սևահոն

Տեղեկություններ քաղիր Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացրու:

Ռիալտոյի կամուրջը Վենետիկի (Իտալիա) ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։

Ռավեննա , քաղաք իտալական Էմիլիա-Ռոմանյա նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվում է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից հետո եղել է Արևմտյան Հռոմեական կայսրության, օստգոթերի թագավորության, Հռավեննայի էկզարխատի և լանգոբարդների թագավորության մայրաքաղաքը։
Ի՞նչ ես կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձիր հիմնավորել:

Կոչվում է` «Ռավեննայում»,Քանի որ Ավետիք Իսկահակյանը ապրել է  Իտալիայում նա շատ է սիրում այդ քաղաքը Ռավեննան,նա շատ էր սիրում Արարատը նա կարոտից դրթված բանաստեղծություն է գրել Արարատի մասին գնտվելով նրանից հեռու`Ռավեննայում:Եվ քանի որ նա արարատից  հեռու է նա նմանեցրել է մի սար արարատին և գրել նրա մասին և անունը դնելով Ռավեննա:



Մխիթար Սեբաստացի

Փետրվարի 7-ին ծնվել է Մխիթարյան միաբանության հիմնադիր, հայագետ Մխիթար Սեբաստացին:

«Խոնարհ սիրտով քեզ եմ նվիրում, ո՜վ Հայ Ժողովուրդ, իմ երկար տարիները աշխատանքիս պտուղն է, իբր գովք: Սրտանց ցանկանում եմ  իմ վաստակածս քեզ նվիրել և բոլոր նրանք՝ որ պայմանների մեջ կգտնեն. որովհետև ինչ որ իմն է՝ այն էլ ձեզ  կպատկանի, և ինչ որ քոնն է՝ նա իմնէ: Նրա համար՝ ինձ պարծանք է քեզ ծառայելը, մանավանդ,որ սա լրումն է իմ և իմ պաշտոնը. որովհետև սկիզբից ի վեր, ինչպես ես, այս Միաբանությունն է  սահմանված  Հայ Ժողովուրդի մշակութային ծառայության և Աստվածի փառքին»:


Մխիթար Սեբաստացին ուզում էր հայ ժողովրդին նվիրել իր ամբողջ կյանքի աշխատանքը:Մխիթար Սեբաստացին ուզում էր մարդկանց հասկացնեել որ,պետք չէ իմ ու քո անել ինչ իմն է այն էլ քոնն է,ինչ քոնն է նա էլ մերն է,ես ուզում եմ ձեզ նվիրել իմ պաշտոնը:


Տեքստային նյութ. Էդմոնդո դե Ամեչիս, «Սիրտը»

Հարցեր և առաջադրանքներ


Գրավոր ( 7-10 նախադասությամբ) պատմիր քո ուսուցիչներից մեկնումեկի մասին:

Քո ուսուցիչներից ո՞ւմ նմանեցրիր «Մեր ուսուցիչը» պատմվածքի հերոսին:

Ես մեր ուսուցիչների անցյալը չգիտեմ և չեմ ուզում խորանալ բայց ամենաշատը նմանեցրի ընկեր Նելլին, որովհետև նա է մեր հետ ամենաշատը կիսվում,ընկերություն անում,ինչ որ չափով օգնում մեզ դժվարին հարցերում,խոսում հասկանում մեզ:

Քո դասարանում կամ շրջապատում կա՞ Ստրադիի նման մեկը: Պատմիր նրա մասին:
Ես իմ դասարանում և շրջապատում չունեմ այնպիսի մեկին որ սիրի շատ գրքեր կարդալ,իհարկե կան մարդիկ որ սիրում են գիրք կարդալ բայց այդքան էլ չէ:

Ի՞նչ ասել է  հարգել ուսուցչին: Դու ինչպե՞ս ես  հարգում ուսուցիչներիդ:

Ես իմ ուսուցիչներին հարգում եմ և փորձում եմ ցույց տալ իմ հարգանքը աշխատանքով,դասերին ինձ պարկեշտ պահելով,դասերին պարտաճանաչ մասնակցելով: