Հասարակագիտություն

Վերածնունդ

Վերածննդի (Ռենեսանս) մշակույթին բնորոշ են անտիկ մշակույթի հիմնական հատկանիշները, մարդասիրական աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությունը «վերածնելը». այստեղից էլ՝ դարաշրջանի անվանումը, որը շրջանառության մեջ է դրել իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջո Վազարին (Բարձր Վերածնության շրջան): 
«Վերածնունդ» եզրույթը ժամանակակից նշանակությամբ գործածել է ֆրանսիացի պատմաբան Ժյուլ Միշլեն XIX դարում: «Վերածնունդ» փոխաբերաբար նշանակում է նաև մշակույթի ծաղկում:
Վերածնունդն առավել ցայտուն  դրսևորվել է Իտալիայում, որտեղ դեռևս XIII–XIV դարերում այն կանխագուշակել են բանաստեղծ Ալիգիերի Դանտեն, նկարիչ Ջոտտոն և ուրիշներ



1.      Պրոտոռենեսանս (XIII դ. 2-րդ կես – XIV դ.)
Նախավերածնունդ (Պրոտոռենեսանս), վերածննդին նախորդող շրջան է իտալական արվեստում։ Կյանքը նորովի ընկալելու առաջին նշանները առկա են 13-րդ դարի երկրորդ կեսի- 14-րդ դարի արվեստագետների ստեղծագործությունների մեջ։ Պրոտոռենեսանս անվանումը առաջին անգամ շրջանառվել է շվեյցարացի պատմաբան Յակոբ Բուրկհարտի կողմից։


2. Վաղ վերածնունդ (XV դ. Սկիզբ – XV դ. վերջ)
Վաղ Վերածննդի արվեստը ծաղկում է ապրել 15-րդ դարում նախ և առաջ Ֆլորենցիայում։ Իտալացի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է վառ արտահայտված անհատական գծերով մարդը։ Դիմանկարը և բնանկարը հաստատվեցին որպես ինքնուրույն ժանրեր։ Մեծ դեր խաղաց Ֆլորենտացի գիտնական և ճարտարապետ Ֆիլլիպո Բրունելեսկիի գծային Հեռանկարի հայտնագործությունը։ Դա թույլատրեց նկարիչներին կտավի հարթության վրա ստանալ եռաչափ տարածական կատարյալ պատկերներ։


ծնվել է հուլիսի 30 1511
ծննդավայրը իտալիա արեցո տոսկանա
մասնագիտությունը նկարիչ ճարտարապետ արվեսատագետ և գրող 
Վազարիի հայրը` Անտոնիոն, եղել է բրուտ։ Ամբողջ կյանքում գեղանկարիչը ներկայացել է որպես «Ջորջո Վազարի Արեցցոյից»: Վազարիի առաջին ուսուցիչը տասներկու տարեկան հասակում եղել է ֆրանսիացի նկարիչ Գիլյոմ դե Մարսիլյան, ով նկարում էր Արեցցոյի տաճարի վիտրաժները։ 1524 թվականին Վազարին տեղափոխվում է Ֆլորենցիա, սովորում Անդրեա դել Սարտոյի, Միքելանջելոյի, Բաչո Բանդինելիի մոտ։ Երիտասարդ Վազարիին հովանավորում են Ալեքսանդր և Իպոլիտո Մեդիչիները, որոնք շուտով ստիպված լքում են Ֆլորենցիան։ Վազարին վերադառնում է Արեցցո, որտեղ ստանում է մի քանի պատվեր և նույնիսկ ստեղծում ֆրեսկոներ:

Այն ժամանակներում հայտնի քանդակագործ, նկարիչ և ճարտարապետ Ֆիորենտինո Ռոսսոն, լինելով Արեցցոյում, մի քանի խորհուրդներ է տալիս երիտասարդ Վազարիին։ Որպես երախտագիտության նշան` Վազարին հետագայում մանրամասն նկարագրում է նրա կյանքն ու ստեղծագործությունը իր աշխատությունում։ Վազարին նկարներ է ստեղծում Ռոսսոյի նկարներով։ Վազարին այդ տարիներին նյութական վատ վիճակում էր. հայրը մահացել էր` նկարչին թողնելով երեք քույրերի և երկու եղբայրների հոգսը։ Որոշ ժամանակ Վազարին ոսկերչություն և արծաթագործություն է ուսանում, ինչը այն ժամանակներում արվեստի համարում ուներ։





Երաժշտական ժանրերը շատ են օրինակ՝փոփ,ռոք,դասական,ժամանակակից,հիփ-հոփ,ջազ և այլն ,ես կոնկրետ նախընտրություն չունեմ,երգ,երաժշտության ժանրը, որը այս պահին լսում եմ, կախված իմ տրամադրությունից:

ջազ՝ 19-րդ դարի վերջում - 20-րդ դարի սկզբում աֆրիկյան և եվրոպական երաժշտական ոճերի սինթեզման արդյունքում առաջացած երաժշտական արվեստի ձև։ Ջազ երաժշտության բնորոշ գծերից էին իմպրովիզացիան, սինկոպացված ռիթմերի վրա հիմնված պոլիռիթմիան և ռիթմիկ ֆակտուրայի կատարման ունիկալ եղանակների համալիրը՝ սվինգը։ Ջազը կառուցվածքով և առանձնահատկություններով արևմտաաֆրիկյան (սևամորթների) և արևմտաեվրոպական (սպիտակամորթների) 300-ամյա երաժշտական ավանդույթների միահյուսումն է։ Ջազին բնորոշ է կատարողի հանպատրաստից ստեղծագործելը։

Հիփ-Հոփ՝երաժշտական ժանր, որը ծնունդ է առել 1969 թվականին Նյու Յորքի Հարավային Բրոնքս թաղամասում։Հիփ հոփ անվանումը առաջին անգամ գործածության մեջ է մտել միայն ուղղվածության ստեղծումից հինգ տարի հետո։ Անվանման հեղինակն է դիջեյ Աֆրիկան (DJ Afrika)։ Մինչև հիփ հոփ անվանումը ստանալը, դիջեյ Քուլ Հերքը (DJ Kool Herc) այն անվանել էր Բի-բոյ, որը վերցված էր Break boys տերմինից։Հիփ հոփ մշակույթը, որպես այդպիսին, հասարակության կողմից ընդունվեց 1972 թվականից։ Այս ժանրի միջոցով մի յուրօրինակ կապ ստեղծվեց սևամորթ և սպիտակամորթ հասարակական խմբերի միջև, որում մեծ դեր խաղաց հիփ հոփի գլխավոր ճյուղերից մեկը՝ ռեփ երաժշտությունը։Հիփ հոփ ժանրը իր ստեղծման օրվանից բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել՝ ինչպես կառուցվածքային, այնպես էլ գաղափարական։

Ռեփ՝հիփ հոփ ժանրի հիմնական տեսակներից մեկն է։ Երաժշտության այս տեսակը մոտ է խոսակցական տոնին և զարգացել է 1970-ականների վերջին Նյու Յորքում։ Ռեփը ընդհանրապես կարդացվում է երաժշտության ծանր բիթերի տակ։ Ռեփ կատարողներին անվանում են ռեփերներ կամ ավելի ընդհանրացած տեսքով MC: Ռեփ բառը անգլերենից թարգմանած նշանակում է խոսել, ասել։ Ռեփը առաջացել է 1970-ական թվականներին աֆրոամերիկացիների Բրոնքս շրջանում, որտեղ փորձարկումներ էին անում ճամայկացի DJ-ները։ Ռեփի հիմնադիրներից եղել է DJ Kool Herc-ը։ Ընդհանուր առմամբ, ռեփ կարդում էին DJ-ները, և նրանք դա անում էին ոչ թե գումար վաստակելու, այլ իրենց հաճույքի համար։ Դրանք իրար հաջորդող հանգավորված երկտողեր էին և ուղղված էին հանդիսատեսին։Ռեփի տարածմանը շատ նպաստեց նաև սևամորթների սիրողական ռադիոն, որը մատուցում էր մոդայիկ և նոր ոճի երաժշտություն։ Առաջին մարդկանցից մեկը, ում անվանեցին ռեփեր ռադիոհաղորդավար Ջեք Գիբսոնն էր [մականունը Ռեփեր Ջեք]: Ռեփը մեծ տարածում գտավ և արդեն ռեփ կարդում էին հենց փողոցում, որտեղ էլ կազմակերպվում էին Rap Battle-ներ [Ռեփ մրցամարտեր], որի ընթացքում երկու ռեփերներ իրար հետ մենամարտում էին՝ միևնույն ժամանակ պահելով նաև երաժշտական ռիթմը և բառերի հանգավորվածությունը։

բլյուզ՝ԱՄՆ աֆրոամերիկացիների ժողովրդական երաժշտություն, 20-րդ դարի երաժշտական մշակույթի հիմնական ձևերից մեկը։ Մեծ ազդեցություն է գործել համաշխարհային երաժշտության վրա՝ դառնալով այնպիսի ուղղությունների հիմք, ինչպիսիք են՝ ջազն ու ռոքնռոլը։
Բլյուզը սպեցիֆիկ երգային ձև է, որը ձևավորվել է ամերիկյան հողում սևամորթ ստրուկների աֆրիկյան երաժշտական ավանդույթների ձևափոխման արդյունքում։
Բլյուզի կարևոր առանձնահատկությունը, որը տարբերում է այն աֆրոամերիկյան երաժշտության այլ ձևերից, դա նրա ներանձնական բնույթն է, մեկ մարդու երաժշտություն լինելն է։
Շանսոն՝պոլիֆոն երգի ժանր, որ մշակել են նիդերլանդական դպրոցի ֆրանկո-ֆլամանդացի կոմպոզիտորները 15-րդ դարում։ Շանսոնների երևան գալը նախապատրաստվել է Գիյոմ դը Մաշոյի (14-րդ դ) բալլադներով ու ռոնդոներով։ Ֆրանսիական երաժիշտ Վերածննդի խոշորագույն ներկայացուցիչ Կ Ժանեքենի (16-րդ դ) շնորհիվ շանսոնները դարձան հոմոֆոն բնույթի, ազգային վառ յուրահատկություն ունեցող երգեր, 17-րդ դ սկզբում լիովին տեղի տվեցին հոմոֆոն երգ-ռոմանսային ժանրերին։ 19-րդ դարավերջի և 20-րդ դ ֆրանսիական Էստրադային երգի ժանր։ Հաճախ շանսոնի գրական տեքստի ու երաժշտության հեղինակը ինքը կատարողն Է՝ շանսոնյեն։ Խոշորագույն շանսոնյեներ են Մ Շևալիեն, Ժ Բրասենսը, Էդիթ Պիաֆը, Շարլ Ազնավուրը և ուրիշներ։



Ուշադրություն և հիշողություն

Ուշադրություն, արթունության ակտիվ վիճակընկալման ընտրողական ուղղվածություն, որը բնութագրվում է օրգանիզմի պատրաստակամությամբ՝ պատասխանելու ազդակին և արտահայտվում որոշակի օբյեկտի նկատմամբ հոգեկան գործունեության ուղղվածությամբ, որն անհատի համար ունի հաստատուն կամ իրավիճակային նշանակությունհոգեկանի կենտրոնացում, որը ենթադրում է զգայական, ինտելեկտուալ և շարժողական ակտիվության բարձր մակարդակ։ Ուշադրության առաջացման հիմքում ընկած է նյարդային գործընթացների ակտիվացումը, որոնք նպաստում են արթուն մի վիճակից անցնելու ավելի բարձր վիճակի։
Ուշադրության նկարագիր
Ուշարության առանձնահատկությունները
Ուշադրության տեսակները


Հիշողություն
Հիշողություն, իմացական գործընթաց, որը կոչված է կուտակելու, պահպանելու և վերարտադրելու ձեռք բերված փորձը։ Հիշողության գործընթացներն են մտապահումը, պահպանումը, վերարտադրումը և մոռացումը։
Հիշողության տեսակները
Պատկերավոր
Էյդետիզմ
Իմպրինտինգ
Ռեմինսցենցիա
Բառատրամաբանական
Շարժողական
Հուզական
Հիշողության կորուստները

հիշողության խանգարման տեսակ է, որը բնութագրվում է նախկին փորձի որոշակի մասի վերաբերյալ հիշողությունների բացարձակ կամ մասնակի կորստով։
Ամնեզիան կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի տարի։ Մոռացված ժամանակաշրջանի տևողությունը միշտ չէ, որ համապատասխանում է վնասվածքի ծանրությանը։
Ամնեզիան հիմնականում առաջանում է
գանգուղեային վնասվածքներից
գլխուղեղի օրգանական հիվանդություններից
ալկոհոլամոլությունից, թունամոլությունից, թմրամոլությունից
հոգեծին պատճառներից՝ վնասվածքի մասին հիշողությունների արտամղում, տհաճ երևույթների և իրադարձությունների մոռացում:



Կոնֆլիկների հոգեբանական բնութագիրը:
Ա.կոնֆլիկների նախնական և հաղթահարման ուղղիները,կոնֆլիկտի կանխատեսում,կանխարգելում,կարգավորում,լուծում

Ամեն քայլի կարող ենք բախվել կոնֆլիկտների։ Երբեմն ակամա, բայց մտնում ենք դրանց մեջ։ Կոնֆլիկտ կարող է ծագել ինչպես առանձին անհատների, այնպես էլ հենց մե՛ր մեջ։ Հաճախ շրջապատի հետ ծագող կոնֆլիկտները պայմանավորված են մեր ներսում ընթացող կոնֆլիկտներով
Ցանկացած կոնֆլիկտ հանգեցնում է բացասական հույզերի, սթրեսի, թերարժեքության բարդույթի, մեկուսացման, կասկածների ու հոգեկան ճնշվածության և այլ հետևանքների
Կոնֆլիկտներից խուսափելը գրեթե անհնար է։ Փոխարենը` կարող ենք կառավարել ու լուծել դրանք և ավելի հանգիստ ապրել։
Կոնֆլիկտների հոգեբանական հետազոտությունները նպատակ ունեն պարզաբանելու այն հոգեբանական օրինաչափությունները, որոնք ընկած են կոնֆլիկտների առաջացման և զարգացման հիմքերում։ Այստեղ առավել չափով կարևորվում են ներանձնային այնպիսի բովանդակություններ, ինչպիսիք են շարժառիթները, դրդապատճառները, հետաքրքրությունները, նպատակները, հուզական հակազդեցությունները, և այլն:

Կոնֆլիկտի կանխարգելում. այս միջամտությունը նպատակ ունի կանխարգելելու բռնի կոնֆլիկտի առաջացումը, թույլ չտալ կոնֆլիկտային գործընթացի սրացում (էսկալացիա): Ինչպես երեւում է աղյուսակից, կոնֆլիկտների կանխարգելումը հիմնականում կիրառվում է թաքնված, դեռեւս չբացահայտված կոնֆլիկտների դեպքում:
Կոնֆլիկտների կարգավորում. նպատակ ունի դադարեցնելու բռնությունը, կողմերին բերելու որոշակի համաձայնության, որը մասամբ կբավարարի նրանց շահերն ու պահանջմունքները եւ հնարավորություն կընձեռի ժամանակավորապես վերացնել կոնֆլիկտային վարքագծի առավել դեստրուկտիվ դրսեւորումները: Կոնֆլիկտի կարգավորումը հիմնականում կիրառվում է այն ժամանակ, երբ կոնֆլիկտը դրսեւորված է մակերեսային կամ բացահայտ ձեւով:
Կոնֆլիկտի կառավարում. ուղղված է կողմերի վարքագծի փոփոխությանը, հնարավորություն է տալիս գտնել այն բանաձեւը, որի միջոցով կոնֆլիկտը կընթանա ցանկալի հունով: Այս միջամտությունը նպատակահարմար չէ կիրառել բացահայտ կամ խորը արմատավորված կոնֆլիկտներում, քանի որ այս դեպքում տվյալ տեխնիկան չի կարող բերել ցանկալի արդյունքի:

Կոնֆլիկտի լուծում. սա ենթադրում է կողմերի միջեւ այնպիսի համաձայնություն, որը լիովին կբավարարի նրանց շահերին եւ նպատակներին եւ այդպիսով կապահովի կոնֆլիկտի ավարտը երկարաժամկետ հեռանկարով: Կոնֆլիկտների լուծման միջոցառումները հատկապես դժվար հասանելի եւ խիստ կարեւոր են խորը արմատավորված կոնֆլիկտներում, որոնցում առկա է մարդկային հիմնարար պահանջմունքների ճնշվածություն կամ արժեքների անհամապատասխանություն:

Մարդկային փոխահարաբերությունների  հոգեբանություն:

ա) կոնֆլիկտների նախնական և հաղթահարման ուղիները
1. Կոնֆլիկտի նախատեսում - Օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանների, մարդկանց փոխգործակցության, ինչպես նաև անհատական հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրում:
2. Կոնֆլիկտի կախարգելում - Սա սուբյեկտի կառավարման գործունեության տեսակ է, որն ուղղված է կոնֆլիկտի ծագմանը խոչնդոտելուն:
3. Կոնֆլիկտի կարգավորում - Սա սուբյեկտի այնպիսի գործունեություն է, որն ուղղված է կոնֆլիկտի թուլացմանը, սահմանափակմանը, մարմանը:
4. Կոնֆլիկտի լուծում - Սա ուղղված է կոնֆլիկտի ավարտին:


Ընտանքի տեսակները և գործառույթները
 ա ամուսնություն և ընտանիք
Կոնֆլիկտային ընտանիք - ամուսինների միջև առկա են մշտական ոլորտներ, որոնցում իրենց հետաքրքրությունները բախվում են, առաջ բերելով ուժեղ և շարունակական բացասական հուզական վիճակներ:Սակայն ամուսնությունը կարող է պահպանվել ուրիշ գործոնների շնորհիվ, ինչպես նաեւ զիջումների եւ կոն ֆլիկտների փոխզիջումային լուծումների միջոցով:
  Պրոբլեմային ընտանիք - սրան բնորոշ են դժվարությունների տևական գոյությունը, որն ընդունակ է զգալի հարված հասցնել ամուսնության կայունությանըԱյսպիսի ընտանիքներում հավանական է փոխհարաբերությունների սրացում, ամուսիններից մեկի, կամ երկուսի մոտ էլ հոգեկան խանգարումների դրսեւորում:
Նևրոտիկ ընտանիք - այստեղ հիմնական դերը խաղում են այն գործոնների կուտակումը, որոնք հանգեցնում են հոգեբանական դժվարությունների: Ամուսինների մոտ նկատվում է բարձր տագնապայնությունքնի խանգարում, ցանկացած առիթով հուզական դրսևորումներ, բարձր ագրեսիվություն և այլն: Ամուսինների կոնֆլիկտային վարքը կարող է դրսևորվել գաղտնի, քողարկված և բաց ակնհայտ ձևերով:


բ ժամանակակից ընտանիքի տեսակները
Ներքին գործառույթներն ընտանիքի այն գործառույթներն են, որոնք ծառայում են երկու հիմնական նպատակի`
ա) իր` որպես սոցիալական խմբի, պահպանմանն ու ամրապնդմանը,
բ) իր անդամների պահանջմունքների բավարարմանը։
Ընտանիքի արտաքին գործառույթները ծագում են տվյալ ընտանիքի` այլ ընտանիքների և ավելի լայն հասարակության հետ ունեցած հարաբերություններում։ Այս գործառույթի ծագման պատճառը այն է, որ յուրաքանչյուր ընտանիք ծառայում է ոչ միայն ինքն իրեն, այլև հասարակությանը, քանի որ այդ մեծ ամբողջության մի «բջիջն» է։ ԸՆտանիքն ունի ներքին գործառույթներ, բայց միաժամանակ, որպես հասարակական ենթահամակարգ` ունի նաև արտաքին սոցիալական գործառույթներ: Այս ամենի ընդհանրացումից.
ընտանիքի գործառույթներն փոխկապակցված են,
դրանք միավորվում են ընտանիքի կարգավիճակի և այն դերերի մեջ, որոնք այդ խմբի կողմից կատարվում են հասարակության մեջ,
յուրաքանչյուր գործառույթ յուրահատուկ դերային սպասում է,
յուրաքանչյուր գործառույթ` որպես դերային սպասում, հնարավոր է և գոյություն ունի շնորհիվ այն բանի, որ խումբն ունի կառուցվածք և մի շարք այլ հատկություններ,
որքան ավելի բարդ է ընտանիքը` որպես սոցիալական խումբ, (ունի մեծաթիվ անդամներ և ավելի շատ ու բազմազան միջդերային կապեր) այնքան ավելի մեծաթիվ են նրա սոցիալակն դերերը և հետևաբար` նաև հասարակության մեջ նրա կատարած գործառույթները։
Ընտանիքի հիմնական ներքին գործառույթներ
Երեխա ունենալու (մանկածնության) և մոր ու հոր դերերը կատարելու ցանկության բավարարումը։
Երեխաների սննդով ապահովելը, խնամքը, դաստիարակությունը և ներընտանեկան սոցիալականացումը։ Այստեղ առանձնապես կարևոր է երեխայի դերային սոցիալականացումը, թեև իրենք` ծնողներն էլ են ապրում նոր դերային սոցիալականացման գործընթաց։
Մեծ հասարակության մեջ կատարելիք հասուն դերերին նախապատրաստումը։
Սոցիալ-հոգեբանական հարմարավետ վիճակի և պաշտպանվածության ապահովումը, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զարգացման և հասունացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։
Ընտանիքի յուրաքանչյուր անդամի դրական ինքնագիտակցության ձևավորումն ու պահպանումը։
Շփվելու, հաղորդակցվելու պահանջմունքի բավարարաումը (ծնողների և ընտանիքիմյուս անդամների հետ)։
Ընտանիքի անդամների փոխադարձ սոցիալական վերահսկողությունն ու վարքի կարգավորումը։
Համատեղ հանգստի իրականացումը։
Ընտանիքի անդամների միջև ծագող բախումների լուծումը` նրա մյուս անդամների կողմից, նրանց միջամտությամբ և օգնությամբ։
Համատեղ ապրելաերպի և կենցաղի կազմակերպումը։

Ընտանիքի հիմնական արտաքին գործառույթներ
Հասարակության մշակույթի կուտակումը, պահպանումն ու փոխանցումը սերնդեսերունդ։
Երեխաներին նախապատրաստում` հասուն սոցիալական դերերի կատարմանը։
Ընտանիքի անդամների մասնակացությունը պատական կառավարման, երկրի պաշտպանության, տնտեսության, մշակույթի, կրթության, գիտության և հասարակական կյանքի այլ ոլորտի զարգացման գործին։

միջուկային ընտանիք
Ընդունված է տարբերել ընտանիքի մի քանի տեսակ.
գ պարզ (միջուկային կամ նուկլեար). բաղկացած է ամուսնական զույգից և զավակներից.

ընդլայնված ընտանիք
 բարդ, երբ ծնողներից և զավակներից բացի, կան նաև տատիկ-պապիկներ, կամ ամուսինների ազգականներից մեկը կամ մի քանիսը, որդեգրված կամ էլ խնամքի տակ գտնվող երեխա (երեխաներ):
գ ժամանակակից ընտանիքի գործառույթները Ամերիկացի հոգեբան Հարլիի կողմից առաջ քաշված հինգ պահանջմունքները, որոնք ակնկալում են կանայք և տղամարդիկ։





Հարլիի կողմից առաջ քաշված

Ամերիկացի հոգեբան Ու. Ֆ. Հարլին առանձնացնում է տղամարդկանց և կանանց հինգական հիմնական պահանջմունքներ, որոնց բավարարումն ապահովում է ամուսնության կայունությունը, իսկ անբավարարվածությունը հանգեցնում է կոնֆլիկտի` ընդհուպ ամուսնալուծության:
Տղամարդկանց հինգ հիմնական պահանջմունքներն ամուսնության ոլորտում.
 1) սեռական բավարարվածություն,
 2) հանգստի ուղեկից,
 3) հմայիչ կին,
 4) տնային տնտեսության վարում,
 5) հիացմունք:




 Կանանց հինգ հիմնական պահանջմունքներն ամուսնության ոլորտում.
1) քնքշություն,
2) խոսելու, զրուցելու հնարավորություն,
3) ազնվություն և անկեղծություն,
4) ֆինանսական աջակցություն,
5) ընտանիքին նվիրվածություն



Հոգեբանական խառնվածքի 4 տիպետը
Սանգվինիկ
Խոլերիկ
Մելանխոլիկ
Ֆլեգմատիկ




Հոգաբանական խառնվացքի չորս տիպերը

 Ֆլեգմատիկ-ըստ բնավորության նրանք հանգիստ չեն, չեն ունենում դիմախաղերի կտրուկ փոփոխություն, անտարբեր են և մի աշխատանքից մյուսը դանդաղ են անցնում:
Սանգվինիկ-Սանգվինիկ տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են։ Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով։ Նա շատ եռանդուն է, աշխատասեր և ընդառաջ է գնում ցանկացած նոր գործի, չի կորցնում հավասարակշռությունը դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել հույզերը, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն։ Չի ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ, միշտ գերադասում է ինքնուրույնություն ցուցաբերել։ Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, միաժամանակ շատ շուտ է նվիրվում, և շատ շուտ հիասթափվում է։ Սովորաբար, այնպիսի մարդկանց վստահում են։ Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները անպայմանորեն բարձր են։ Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում։ Սանգվինիկները բանակում կարող են լինել գերազանց հրամանատարներ։

Խոլերիկ-Տարբերվում է արագ շարժումներով, ընդհանուր շարժունակությամբ, եռանդունությամբ ու ակտիվորեն գործելու ձգտումով։ Եթե խոլերիկը որևէ գործ է ձեռնարկում, ապա այն մինչև վերջ է հասցնում։ Նրան բնորոշ են նաև հաճախակի բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում։ Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները։
Մենանխոլիկ-Մելանխոլիկ ունի բարձր զգացմունքայնություն և ցածր ռեակտիվություն։ Բարձր զգացմունքայնությունը ցածր իներտության դեպքում կարող է հանգեցնել նրան, որ ամենաաննշան առիթից առաջանան արցունքներ։ Մելանխոլիկը չափազանց շուտ վիրավորվող է և զգացմունքային։ Նրա ձայնը ցածր է, դեմքի շարժումներն էլ՝ ոչ արտահայտիչ։ Սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ, եռանդուն չէ և արագ է հոգնում:
Հովհաննես Մելիքյան

Իմ կարծիքով Հովհաննեսը պատկանում է Հոգեբանական խառնվածքի Խոլերիկ տեսակին նա ընդհանուր շատ շարժունակ է, եռանդուն ու ակտիվ։ Եթե խոլերիկը որևէ գործ է ձեռնարկում, ապա այն մինչև վերջ է հասցնում չնայած նա այդքանել այդպիսին չէ։ Հովհաննեսը շատ ներվային է և հանարավոր է անտեղի վիրավորանքներ հասցնի անհասցե, որը նույպես բնորոշ է Խոլերիկին։ Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները։



Գեղեցիկը

Գեղեցիկը տարբեր մարդկանց մոտ ասոցացվում է տարբեր ձևերով,շատերը գեղեցկությունը գնահատում են միայն մարդու արտաքինով,շատերը ներքինով:Գեղեցիկ բառը ունի մի քանի իմաստ մարդկային`կանացի գեղեցկություն,արվեստի գեղեցկություն,բնության գեղեցկությունը և այլն:Շատերը գեղեցիկ ասելով հասկանում են միայն կանացի գեղեցկությունը և գնահատում են միայն արտաքինը,բայց իմ կարծիքով ներքին գեղեցկությունը ավելի կարևոր է ,այդ իսկ պատճառով երկուսնել պետք է համատեղելի լինեն:Արվեստի գեղեցկությունը կարող ենք տեսնել կտավների ձեռքով նկարված նկարների մեջ,իսկ բնության գեղեցկությունը`բնության գրկում,երբ,որ հայտնվում ես բնության գրկում քեզ հանգիստ,խաղաղ ես զգում իսկ դա իմ համար գեղեցիկ է:
Իսլամ Մահմեդականություն
Իսլամը համաշխարհային երեք կրոններից մեկն է, որն առաջացել է VII դարում, Արևմտյան Արաբիայի Հիջազ քաղաքում: 2010թ.ի տվյալների համաձայն աշխարհում իսլամի հետևորդ են 1,3–1,8 մլրդ մարդ:
Իսլամը համաշխարհային կրոն է, որի հիմքը Ղուրանն է:
Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «խաղաղություն»: Այլ իմաստով այդ բառը նշանակում է «Ալլահին (Աստծուն) անձնատուր լինել»: Այլ տերմինաբանությամբ իսլամը - բացարձակ միաստվածություն էԱլլահին  ենթարկվելը: Մարդիկ, ովքեր ենթարկվում են Ալլահին կոչվում են մուսուլմաններ:

Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ  քարոզիչն է: Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը

Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք, որը միաժամանակ և՜ քաղաքական կազմակերպություն էր, և՜ կրոնական միավորում: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում:
Մահմեդականությունն իր, բարոյախոսության, ծիսակատարության ու առասպելաբանության և մի շարք առանձնահատկություններով մոտ է քրիստոնեությանը և հատկապես հուդայականությանը: Մահմեդականությունը բաղկացած է իմանից և դինից:

Մահմեդական համայնքներ գոյություն ունեն ավելի քան 120 երկրներում և համակցված են, ըստ տարբեր տվյալներով 1,3 մինչև 1,9 միլիարդ մարդ: 35 երկրներում մահմեդականները կազմում են բնակչության մեծ մասը, իսկ 29 երկրներում, Իսլամի հետևորդները կազմում են հզոր փոքրամասնություն: 28 երկրներում, իսլամը ճանաչվել է պետական կամ պաշտոնական կրոն: Միայն մահմեդականների 18% է ապրում արաբական երկրներում: Իսլամը երկրորդ ամենամեծ կրոնն է աշխարհում քրիստոնեությունից հետո, ինչպես նաև մոլորակի ամենաարագ աճող կրոնը:



Բազմաստվածություն և հեթանոսություն

Բազմաստվածություն

Բազմվաստվածության ժամանակ պաշտում են ոչ թե մի, այլ մի քանի աստվածներին և մեկին սիրում և պաշտում են ավելի շատ քան մյուսին:Ամենահայտնի բազմաստվածության օրինակը դա`հունական դիցաբանությունն էր:Հայաստանում մինչև քրիստոնեության ընդունումը շատ էր զարգացած բազմաստվածությունը, որտեղ ամեն Աստված ուներ մի բնորոշիչը:Մեկը արևի մեկը գրերի և այլն:Առաջացել է 4-րդ 5-րդ դարերում:Peganus անվանում էին այն մարդկանց մի քանի աստծու էին պաշտում կամ նրանց, ովքեր քրիստոնյա չէին:

Հեթանոսություն
Այն տարբերվում է մեզ համար սովորական դարձած կրոններից:Հին կտակարանում ասվում է, որ հրեաները պատժվեցին Եգիպտոսում նրա համար, որ հրեա էին:Հեթանոսության մեջ երկրպագվում են բնական երևույթները՝ տարերքները՝ կայծակ, ամպրոպ, քամի և այլն, որոնք էլ դառնում են Աստվածների հիմնական բնորոշիչները։ՄԽորենացին հեթանոս է կոչել եղծվածներին՝ նրանց, ովքեր հեռացել էին հայոց արևապաշտական հավատամքից և դարձէլ էին «կռապաշտ, դիցապաշտ, անօրեն, բարբարոս» ընդունելով լուսնապաշտների և հունադավանների հավատամքը:

Հեթանոսություն
Հեթանոսությունկրոնադիցաբանական համակարգ, աշխարհընկալման և աշխարհայացքային պատկերացումների յուրատեսակ ձև, որին բնորոշ է բնական և հասարակական երևույթների խորհրդանշական պատկերավորումը և առասպելաբանական մեկնաբանությունը։Հնդկաստանի գերիշխող կրոն հինդուիզմը այդպես է:Հայոց հեթանոսական ժառանգությունը ներկայացված է հնագիտական պեղածո բազմազան նմուշներով, կրոնապաշտամունքային շինությունների մնացորդներով, որոնցից ամենահայտնին Միհր աստծուն նվիրված Գառնիի հելլենիստական ոճի տաճարն է:

Տոտեմիզմ,ֆետիշիզմ,անիմիզմ
Տոտեմիզմ
Առաջ շատ հայտնի կրոնական ձև, որը իմաստն էր պաշտել տոտեմներին և հավատալ նրանց ուժին:Մարդկանց, որոշակի խումբ հավատում է, որ իրենց և տոտեմների մեջ կա գերբնական ազգակցություն:Տոտեմիզմի նշույլներ նկատվում են բոլոր կրոններում:Տոտեմիզմը առավել շատ պահպանվել է Ավստրալիայի բնիկների մեջ:Ամեն ցեղ ուներ տոտեմ և այդ տոտեմը նրանց պաշտպանում էր տարբեր դժվարություններից և հաճաղ տոտեմներին անվանում էին հայր:Մարդիկ հավատում էին, որ տարբեր ծեսեր անելուց տոտեմը կփոխվի կամ կշատանա:Ծեսերի ժամանակ մարդիկ ներկերով և հագուստներով փորձում էին պատկերել իրենց տոտեմին:
Ֆետիշիզմ
Ֆետիշիզմը դա անշունչ առարկայի և իրերի երկրպագությունն է, որոնց մեջ մարդիկ տեսնում էին ինչ, որ գերբնական ուժ:Երկրպագում էին քարերիրն, ծառերին և այլն:Կաին նաև ցեղեր, որոնք հագցնում էին այդ իրին և զոհաբերություններ թին կատարում:
Անիմիզմ
Անիմզիմը դա ոգեպաշտությունն է:Անիմիզմը համարվում մեր կրոնների նախնական ձևը:Անիմզիմը դա հավքտ էր հոգիներին, որոնք մարդուն կարող էին կամ օգնել կամ խանգարել ինչ, որ նպատակի հասնելու համար:Դրա համար շատ ցեղեր հաճախ ծեսեր էին կատարում, որպեսզի այդ հոգիները բարիանաին:

Ես


Բարև,Իմ անունը Յուրա Օհանյան է:Տասնչորս տարեկան եմ,սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրաթահամալիրի 10-րդ դասարանում:Հերաքրքրություններ շատ ունեմ,զբաղմում եմ սպորտով հաճախում եմ մազասրահ,ազատ ժամանակս անցկացնում եմ ֆիլմեր դիտելով, ընկերներիս կամ ընտանիքիս հետ լինելով:Ցանկանում եմ ապագայում դառնալ ծրագրավորող կամ իրավաբան,ավելի շատ հակված եմ ծրագրավորմանը,իսկ ազատ ժամանակ կզբաղվեմ սպորտով:Ապագայում ուզում եմ ունենալ համերաշխ ընտանիք և լավ աշխատանք:

Комментариев нет:

Отправить комментарий